Խելագար հնդիկը առևանգել է քաղաքային ավտոբուսը. կան զոհեր

11:33 • 25.01.12

Նվազագույնը 9 մարդ զոհվել է, ևս 40-ը ստացել տարբեր աստիճանի վնասվաքներ, երբ Հնդկաստանի արևելքում հոգեկան հիվանդ տղամարդը փորձել է առևանգված ավտոբուսով թաքնվել ոստիկանությունից, գրում է IANS տեղեկատվական գործակալութունը:

«9 հետիոտն, այդ թվում 2 երեխա զոհվել են, վնասվել են մոտ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ, մոտ 40 մարդ վնասվածք է ստացել», -հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստիկանությունը ստիպված է եղել օդ կրակել, որպեսզի վարորդը կանգ առնի:

Դեպքի այլ մանրամասներ չի նշվում: