Հրապարակվել են Ջոն Քենեդիի գաղտնի ձայնագրությունները

14:23 • 25.01.12

Հրապարակվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդիի գաղտնի ձայնագրությունները, որոնք արված են եղել նրա ապանությունից ընդամենը մի քանի ամիս առաջ` տեղեկացնում է Vesti.ru կայքը:

Ձայնագրությունում, որը հայտնաբերվել է սպանված նախագահի գրադարանում, կարելի է լսել, թե ինչպես է քաղաքական գործիչը խոսում Վիետնամի հակամարտության մասին, տիեզերական մրցավազքի և առաջիկա նախագահական ընտրությունների մասին:

Ձայնագրված է նաև ՄԱԿ-ում ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ Անդրեյ Գրոմիկոյի հետ նրա հարցազրույցը: Խոսակցություններից մեկում, Տեխաս մեկնելուց մի քանի օր առաջ, որտեղ տեղի ունեցավ նրա սպանությունը, քննարկվում է Քենեդիի օրակարգը: