Ցեղասպանության օրինագիծը հազիվ թե խոսքի ազատության հետ խնդիրներ առաջացնի. տեսակետ
Ֆրանսիայի նման իրավական համակարգ ունեցող երկրի համար Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը դժվար թե խոսքի ազատության հետ կապված խնդիրներ առաջացնի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց միջազգայնագետ Վլադիմիր Վարդանյանը:
«Օրենքը համատարած հետապնումների չի բերի, եթե մարդ քաղաքական նպատակներով հայերին նսեմացնող ելույթներ չունենա: Օրենքը չի արգելում հիմնավորված կասկածների վրա նյութեր ներկայացելը»,- ասաց նա:
Ըստ միջազգայնագետի` օրենքն ամբողջական կդառնա միայն այն ժամանակ, երբ այն սկսի կիրառվել և միայն դրանից հետո պարզ կլինի, թե այն ինչ թերություններ ունի:
«Եվրոպական երկրներից շատերը ասում եին, որ սա որոշակի խնդիրներ կարող է ստեղծվել խոսքի ազատության տեսանկյունից: Ճիշտ է, խոսքի ազատության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, բայց այն բացարձակ չէ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:









