Փլուզումներ Նոր Գվինեայում. կան զոհեր
Մոտ 40 մարդ է զոհվել Նոր Գվինեայում փլվածքների պատճառով, ևս 20-ը անհայտ կորած են, գրում է BBC-ն:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամաբ` փլուզումները տեղի են ունեցել գիշերը, երբ բոլորը քնած են եղել, տուժել են երկու գյուղ:
«Հողի տակ են մնացել մոտ 2 տասնյակ մարդ, հավանաբար կան նաև երեխաներ»,-հայտարարել են ոստիկանները:
Դեպքի վայր են ժամանել Աղետների ազգային կենտրոնի երեք ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաև երկրի վարչապետի այցելությունը:









