Նիլ Մույժնիեկսը ԵԽԽՎ Մարդու իրավունքների նոր հանձնակատարն է

00:43 • 25.01.12

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հունվարի 24-ի նիստում կայացել է կառույցի` Մարդու իրավուքնների նոր հանձնակատարի ընտրությունը:

Փակ, գաղտնի քվեարկությամբ այդ պաշտոնում ընտրվել է Լատվիայի` հանրության ինտեգրման հարցերով նախկին հատուկ նախարար Նիլ Մույժնիեկսը:

Արդյունքների հրապարակումից հետո նա խոստովանել է, որ դժվարությամբ է հավատում տեղի ունեցածին և ավելացրել, որ «իր առաջնահերթությունների մասին կհայտնի, երբ կսկսի լիարժեք աշխատել իր նոր պաշտոնում»:

Մինչ այս ընտրությունը Մույժնիեկսը ղեկավարել է Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ կոմիտեն:

ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատրի պաշտոնում նա փոխարինելու է շվեդ Թոմաս համարբերգին, ով պաշտոնավարեց 6 տարի: