ԱՄՆ-ին ոչ թե դաշնակիցներ են հարկավոր, այլ վասալներ. Պուտին

18:39 • 25.01.12

Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն այսօր Տոմսկի ուսանողների հետ մոտ 3.5 ժամ տևած հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը:

Ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչով է պայմանավորված Արևմուտքի բացասական վերաբերմունքը Ղազախստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, Պուտինն ասել է, որ դա պայմանավորված է ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարությամբ:

«Նրանք ցանկանում են ամեն ինչ վերահսկել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Միացյալ Նահանգներին դաշնակիցներ հարկավոր չեն: Նրանց վասալներ են հարկավոր»,- ասել է Պուտինը:

Վարչապետի խոսքով` ԱՄՆ-ն պատրաստ չէ հավասարը հավասարի համագործակցել ոչ Եվրոպայի, ոչ Ռուսաստանի հետ: