Այսօր կմեկնարկի Ռոտերդամի 41-րդ միջազգային կինոփառատոնը
Նիդերլանդներում այսօր կմեկնարկի Ռոտերդամի Միջազգային 41-րդ կինոփառատոնը, որը համարվում է Եվրոպայի ամենախոշոր հինգ կինոփառատոներից մեկը:
Ինչպես նշաած է փառատոնի պաշտոնոկան կայքում` մրցութային ծրագրում ընդգրկված է 14 խաղարկային լիամետրաժ ֆիլմ`
Դոմինգա Սոտոմայորի «Հինգշաբթին շարունակ կիրակի է», Չիլի, Նիդերլանդներ
Օրհան Էսկիկոյի և Զեյնել Դոգանի «Հորս ձայնը», Թուրքիա, Գերմանիա
Կլեբեր Մենզոնզա Ֆիլհոյի «Հարևան հնչյուններ», Բրազիլիա
Վասիլի Սիգարևի «Ապրել», Ռուսաստան
Հուանգ Ժիի «Ձուն և քարը», Չինաստան
Մայա Միլոսի «Քլիփ», Սերբիա
Վիչանոն Սոմումջարնի «Հաջորդ տարվա ապրիլին հրդեհ էր»
Օկար Թոր Աքսելսոնի «Սև խաղեր», Իսլանդիա
Անկա և Վիլհելմ Սասնալների «Հեռվից գեղեցիկ է երևում», Լեհաստան, ԱՄՆ
Լի Կվան Կուկի «Ռոմանտիկա Ջո», Կորեայի Հանրապետություն
Պարկ Հոնգ Մինի «Ձուկ», Կորեայի Հանրապետություն
Միդի Զ-ի «Վերադարձ դեպի Բիրմա», Թայվան, Մյանմար
Էդուարդո Նունես «Հարավարևմուտք», Բրազիլիա
Բաբիս Մակրիդիսի «Լ», Հունաստան
Օկուդա Յոսուկեի «Տոկիոյի Փլեյբոյ ակումբ»
Փառատոնի ավարտին հաղթող 3 հեղինակներին կշնորհվեն 15հազարական եվրո մրցանակ, ինչպես նաև հատուկ պայմանագիր` Բենիլյուքսի երկրներում ֆիլմի տարածումը ապահովելու համար: Փառատոնում կցուցադրվի ավելի քան 500 ֆիլմ, այդ թվում`թայվանական և բրազիլական կինոյի հատուկ հետահայաց ցուցադրություններ կլինեն, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցվի ֆին հայտնի ռեժիսոր Պետեր Վոն Բախին:
Այս տարվա փառատոնին ակնկալվում է ավելի քան 300հզ հանդիսատեսի մասնակցություն: Փառատոնին զուգահեռ ինչպես միշտ կանցկացվի CineMart հեղինակավոր համաարտադրական կինոշուկան, որն ընդգրկվել են 36 կինոնախագծեր:
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը կավարտվի փետրվարի 25-ին:










