Զարհուրելի վթար Ավստրալիայում. Հսկա բեռնատարը ճզմել է մարդատարը (տեսանյութ)

13:27 • 25.01.12

Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյի հարավարևմտյան մասում գտնվող Մենէնջլ կամրջին տեղի է ունեցել սարսափելի ավտոպատահար` տեղեկացնում է News.au ավստրալիական լրատավական կայքը, նշելով, որ սա երկրի պատմության մեջ ամենադաժան պատահարներից մեկն է:

Մեքենայում գտնվել են Դոնալդ և Պատրիսա Լոգանները, ինչպես նաև նրանց որդին:

Ոստիկանությունը հաստատել է, որ երեքն էլ տեղում մահացել են: Իրավապահների խոսքերով` դեպքը տեղի է ունեցել այն պահին, որբ Լոգանների մեքենային ընդառաջ մի հսկա բեռնատար է մոտեցել: Ամենայն հավանականությամբ` բեռնատարի վարորդը, որին թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, մեքենան վարելու ժամանակ քնել է:

Ոստիկանությունը փակել է կամուրջը, ինչի արդյունքում մի քանի կիլոմետրանոց խցանում է գոյացել: