Հանրապետականները կհաղթեն ձեր ձայների շնորհիվ, ասում է Գալուստ Սահակյանը
«Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթեն հանրապետականները:
«Բոլոր հիմքերը կան, որ ՀՀԿ-ն կպահպանի իր դիրքերը և նույնիսկ որոշ դեպքերում կհասնի առավելության»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:
Հարցին, թե ինչի հաշվին հանրապետականները կհաղթեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ձեր ձայների»:
ՀՀԿ փոխնագահը նկատեց, որ կուսակցությունում չի քննարկվում հակառակ սցենարը, և բացառված է, որ իրենք մեծամասնություն չկազմեն:
Այդուհանդերձ, Գալուստ Սահակյանը մրցակից է համարում ոչ թե միայն «Բարգավաճ Հայաստան» կուսկցությանը, այլ` ընդհանրապես բոլոր կուսակցություներին:
Գալուստ Սահակյանը պարզաբանեց, որ ԲՀԿ-իհետ իրենք ոչ հակառակորդ են, և ոչ էլ` թշնամի:
Սահակյանի խոսքով` ՀՀԿ-ն երբեք չի փորձի բանավեճի մեջ մտնել առանձին կուսակցությունների հետ:









