Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնում է Ղազախստան

15:05 • 25.01.12

Այսօր Հայաստանի սամբոյի հավաքական թիմը մեկնում է Ղազախստանի Ուրալսկ քաղաք, որտեղ 27-29-ը կմասնակցի 2012թ. առաջին միջազգային մրցաշարին, որը Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը:

Ըստ Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի մամուլի հաղորդագրության` Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակների խաղարկությանը ֆեդերացիան հայտավորել է երեք հայ մարզիկ՝ մինչև 82 կգ քաշային կարգում հանդես եկող, Աշխարհի և Եվրոպայի 2010թ. չեմպիոն Աշոտ Դանիելյանին, ով անցած տարվա նույնանուն մրցաշարում նվաճել էր փոխչեմպիոնի տիտղոսը:
Մինչև 90 և 62 կգ քաշային կարգերում հանդես կգան Դավիթ Գրիգորյանը և Մարտին Միրզոյանը:

Բոլոր մարզիկները Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներն են:
Հայաստանի պատվիրակության կազմում են մարզիչ Է. Միրզոյանը և մրցավար Է. Ասլանյանը: