Մարիխուանայի պատճառով շոտլանդացին զրկվել է հերոսի կոչումից
Շոտլանդիայում, ոստիկանությունը այցելել է տեղի բնակչի տուն նրան երեխա փրկելու համար հատուկ մրցանակ շնորհելու նպատակով, սակայն արդյունքում ձերբակալել է հերոսին կանեփ աճեցնելու համար:
33-ամյա Էդրիան Մեյերը ընտրվել էր Պետրա քաղաքի բնակիչներից, որպես վտանգի մեջ հայտնված անծանոթի նկատմամբ հոգատարությամբ առանձնացած անձ: Նա 9-ամյա մի տղայի առաջին օգնություն ցուցաբերելու համար ոստիկանության կողմից հատուկ մրցանակի էր արժանացել:
Սակայն Մեյերը զրկվել է մրցանակից, քանի որ նրա տանը կանեփի 3 թուփ է հայտնաբերվել:
Արդյունքում Մեյերը ձերբակալվել էր և կանգնել դատարանի առաջ: Դատարանի վճռով նա զրկվել էր հերոսի կոչումից և 450 ֆունտ տուգանք էր վճարել:









