«Ռոսսելխոզբանկ»-ը նախատեսում է ներկայացուցչություն բացել Հայաստանում
Ռուսական «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշն այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ բանկը նախատեսում է ներկայացուցչություն բացել Հայաստանում:
Ըստ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության Պատրուշևը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում և նպաստել ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը:
Սարգսյանն ասել է, որ արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում բանկը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում:
Սերժ Սարգսյանը նաև հաջողություններ է մաղթել «Ռոսսելխոզբանկ»-ին՝ ծրագրերի իրականացման գործում:









