Կահիրեի Թահրիր հրապարակում կրկին բազմահազարանոց ցույցեր են
Եգիպտոսի մայրաքաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ կրկին հավաքվել են Թահրիր հրապարակում:
Այժմ նրանց հավաքի նպատակը «փարավոնին»` Մուբարաքին գահընկեց անելու մեկ տարին տոնելն է: Ցուցարարները նաև մեկտեղվել են հեղափոխության շարունակություն պահանջելու համար: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Ամբոխը վանկարկում է. «Կորչեն զինվորականները: Կորչի Խունտան»: Ցուցարարներ պահանջում են զինվորականներից ամբողջ իշխանության փոխանցում քաղաքացիական ադմինիստրացիային և անցյալ տարվա խռովությունների ընթացքում 846 ցուցարարների սպանության մեղավորների պատասխանատվության ենթարկում:
Թահրիրի ցուցարարները նաև իրենց դժգոհությունն են արտահայտում այն փաստով, որ Մուբարաքից հետո, զինվորակաների իշխանության ընթացքում 90 ակտիվիստներ են սպանվել:









