Սոմալիում պատանդներին ազատել է այն նույն ջոկատը, որը սպանել է բին Լադենին

21:18 • 25.01.12

Սոմալիում, ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների 6-րդ ջոկատը (SEAL Team Six) մեկ ԱՄՆ քաղաքացի և մեկ դանիացի է գերությունից ազատել: Այս մասին հաղորդում է all-news-ը:

Նույն SEAL Team Six ջոկատն էր, որ իրականացրեց Ուսամա բին Լադենի ոչնչացման գործողությունը:

32-ամյա ամերիկուհի Ջեսիկա Բյուկենենը և 60-ամյա դանիացի Փոլ Հագեն Ֆիստեդը Սոմալիի ծովահենների կողմից առևանգվել էին նախորդ տարվա հոկտեմբերին:

SEAL Team Six-ի հաուկ ջոկատայինները` մթության քողի ներքո, ուղղաթիռից պարաշյուտներով իջել են և փրկել պատանդներին: Տարհանումը նույնպես ուղղաթռներով է իրականացվել: ԱՄՆ բանակի աղբյուրը հայտնել է, որ գործողության ժամանակ հաուկ ջոկատայինները սպանել են 9 գրոհայինի: