Թայլանդում ամանորյա հրավառությունից հրդեհ է բռնկվել` մի ամբողջ թաղամաս է այրվում

00:53 • 25.01.12

Թայլանդի Սուպհանբուրի քաղաքում, չինական ամանորի տոնակատարությունների հրավառության հետևանքով հրդեհ է սկսվել, որը արագ ընդգրկել է 50 փայտյա տներ: Հրդեհի զոհ է դարձել առնվազն 3 մարդ: Այս մասին հաղորդում է Bangkok Post-ը հղում կատարելով քաղաքի իշխանություններին:

Առնվազն 3 մարդ զոհվել է անմիջապես այն բանից հետո, երբ կրակը մեծ արագությամբ տարածվել է քաղաքի կենտրոնական մասի փայտաշեն տների վրա:

Հրդեհաշիջման ընթացքում զոհերի թիվը կարող է աճել: Մեկ այլ թայլանդական թերթ` ԹխայիՌաթը գրում է, որ ներկայում անհնար է պարզել զոհերի իրական թիվը, քանի որ տեղի ժամանակով ժամը 19:30-ից սկսված հրդեհը տարածվում է այնպիսի արագությամբ, որ որոշ տների հրշեջները նույնիսկ չեն կարողացել մոտենալ: