Պակիստանում տրանսվեստիտներին «իգական սեռի» ներկայացուցիչներ են համարում
Այսօր Իսլամաբադում, Պակիստանի իշխանությունները պաշտոնապես հասատատել են, որ այսուհետ տրանսվեստիտները կմահարվեն իգական սեռի ներկայացուցիչներ:
Նրանց կտրվեն անձնագրեր և ընտրություններին մասնակցելու իրավունք` տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Տրանսվեստիտները, որոնցՊակիստանում անվանում են կհուսրիներ, բավական մեծ թիվ են զբաղեցնում Հարավային Ասիայում և լայնորեն ներկայացված են կինեմատոգրաֆում ու գրականության մեջ:
Ավելի վաղ Պակիստանի դատարանը հայտարարել էր, որ բոլոր տրանսվեստիտներին կտրվեն անձնագրեր, որտեղ կնշվի, որ նրանք «երրորդ սեռի» ներկայացուցիչներ են:
Այնուամենայնիվ, Ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ առաջիկայում նրանց հնարավորություն կունենան ընտևելու` «իգական սեռի տրանսվետիտ» կամ «արական սեռի տրանսվեստիտ» տարբերակներիր մեկը:









