Վորոնեժում 23-ամյա երիտասարդը սպանել է էքսհիբիցիոնիստ մանկապիղծի

11:24 • 25.01.12

Վորոնեժի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել 23-ամյա մի տղամարդու, ով ծեծելով սպանել է 43-ամյա մանկապիղծ էքսհիբիցիոնիստի:

Դատարանը ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Վորոնեժի 23-ամյա բնակիչը փողոցում տեսել է 43-ամյա մի տղամարդու, ով ցուցադրելիս է եղել իր սեռական օրգանները երեքամյա տղայի: Հասնելով պեդոֆիլին` երիտասարդը սկսել է ծեծել նրան: Ականատեսները վրա են հասել օգնության, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Երիտասարդին` առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանք է առաջադրվել, որն անզգուշությամբ առաջացրել է մահ հոդվածով:

Հավելենք նաև, որ նա նախկինում դատվածություն է ունեցել: