Սոմալիում ամերիկացի գրողի են առևանգել

18:06 • 25.01.12

Սոմալիում առևանգվել ամերիկացի գրող Մայքլ Սքոթ Մուրին: Ինչպես հաղոդում է Reuters գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Սոմալիի կենտրոնական հատվածում` Գալկայո քաղաքում: Ամերիկյան իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ առևանգիչների հետ:

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ԱՄՆ հատուկ ստորաբաժանումների շրջայցի արդյունքում, ազատ են արձակվել նախորդ տարվա հոկտեմբերին սոմալիացի գրոհայինների կողմից գերեվարված մեկ ամերիկուհի և դանիացի: