4-ամյա տղան մանկապարտեզ թմրանույթ է տարել
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի, Հարավային Մերիդան քաղաքի ոստիկանությունը երեկ ահազանգ է ստացել, որ քաղաքային նախակրթարանի աշակերտ` 4-ամյա տղան, որի անունը չի նշվում, իր մոտ մի կապոց թմրանյութ է պահել` տեղեկացնում է` myrecordjournal.com տեղական լրատվական կայքը:
Ոստիկանների հաղորդմամբ` երեխան չի օգտագործել թմրանույթը և ամենայն հավանականությամբ` չի իմացել, թե դա ինչ է: Երբ նրա ուսուցչուհին խնդրել է ցույց տալ ձեռքում պահած տարօրինակ կապոցը, երեխան սկզբում տարակուսել է, սակայն վերջիվերջո թմրանյութի փոքրիկ կապոցը տվել է ուսուցչուհուն:
Հետաքննությունը շարունակվում է: Այլ երեխաների ծնողներին զգուշացվել է, որ նրանք ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ: Դեռ պարզ չէ, թե 4-ամյա տղան որտեղից է վերցրել թմրանյութը:









