Ադրբեջանի նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետին

18:30 • 26.01.12

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 26–ին Դավոսում (Շվեյցարիայում, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում) հանդիպել է Վրաստանի վարչապետ Նիկա  Գիլաուրիի հետ։ Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների բազմակողմ հարաբերությունների առկա մակարդակի կապակցությամբ և կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։