Արթուր Բաղդասարյանն ընդունել է Վալենտին Սոբոլևին

12:35 • 26.01.12

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել է նախորդ տարեվերջին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության 2012-2013թթ. ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները ըստ սահմանված ժամանակացույցի արդյունավետորեն իրականացվում են և այս համատեքստում կարևորել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի` Հայաստան կատարելիք առաջիկա այցը:

Կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը` այդ թվում սահմանային անցակետերի արդիականացման և վերազինման, ինչպես նաև սահմանապահների վերապատրաստման համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, ռազմարդյուանբերության ոլորտում համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի, ինչպես նաև քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տեղեկատվական կենտրոնների ստեղծման նախաձեռնությանը:

Վալենտին Սոբոլևն նշել է, որ երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև առկ է համագործակցության և փոխվստահության բարձր մակարդակ` վստահություն հայտնելով, որ միջոցառումները լիարժեք կյանքի կկոչվեն` համագործակցության ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն: