Փոխարտգործնախարարը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հարցը

12:15 • 26.01.12

Հունվարի 25-ին փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ-ն նախագահող Իռլանդիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Փեդրեյք Մերֆիին և քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Ըստ ԱԳՆ հայտարարության` մասնավորապես, քննարկվել է ԼՂ խնդրի հարցում հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև բանակցային գործընթացին աջակցուցություն ցուցաբերելու եղանակները:
Փեդրեյք Մերֆին Երևան էր ժամանել տարածաշրջանային ճանաչողական այցով: