Ավստրալիայում աբորիգենների իրավունքների պաշտպանները փակի տակ են պահել վարչապետին և ընդդիմության առաջնորդին
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը և ընդդիմության առաջնորդ Թոնի Էբոտը ստիպված են եղել դիմել ոստիկանության օգնությանը` ռեստորանից դուրս գալու համար, որտեղ նրանց արգելափակել են պահում աբորիգենների իրավունքների պաշտպանները, գրում է korrespondent-ը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր` Ավստրալիայի օրը: Ականատեսների խոսքով` իրավապաշտպանները շրջափակել են ռեստորանը, որտեղ եղել են քաղաքական գործիչները և սկսել են բարձրաձայն գոռալ «խայտառակություն», «ռասիստներ»` հարվածելով շինության պատերին:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ճնշել զայրացած ամբոխին և դուրս բերել Գիլարդին և Էբոտին:









