Մոր դաժան պատիժը. Ռուսաստանում 1.5 տարեկան երեխան ցրտահարությունից մահացել է (տեսանյութ)

14:11 • 26.01.12

Ռուսաստանի Պերմի երկրամասի Չերնուշկա քաղաքի մի բնակչուհի անչափ դաժան միջոց է գտել իր 1.5 տարեկան երեխային պատժելու համար` տեղեկացնում է Life News-ը, նշելով, որ երեխան նոր էր սովորել քայլել:

Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, այն պահին, երբ երեխան խաղալու ժամանակ աղմկել է, մայրը բարկությունից որոշել է պատժել նրան` -30C սառանմանիքին տանից դուրս հանելով:

Երեխան բազմիցս փորձել է տուն մտնել, սակայն մայրը արհամարհել է նրան, ու նույնիսկ բարձրացրել հեռուստացույցի ձայնը:

Մեկ ժամ անց, կինը հիշել է երեխայի մասին, երբ բացել է տան դուռը, փոքրիկն այնտեղ չի եղել: Միայն հաջորդ առավոտ ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ 1.5-ամյա երեխան ամբողջ գիշեր դրսում անցկացնելու պատճառով, ցրտահարությունից մահացել է:

Հետաքննությունը շարունակվում է: Երեխայի մայրը ձերբակալված է. նրան մեղադրանք է ներկայացվել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: