Հայաստանում ժամային գոտին այսուհետ չի փոխվի
Հայաստանում ժամերն այլևս չեն փոխվի, այս մասին որոշվեց կառավարության այսօրվա նիստում: Առաջարկով հանդես եկավ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով կառավարության անդամներին ներկայացրեց ժամային գոտու խնդիրը:
Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT 3 ժամային գոտում, սակայն ժամերի առաջ և ետ տալը խախտում է այդ գոտին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե այդ դեպքում ինչպես է դա արվում Վրաստանում, Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Վրաստանն ու Ռուսաստանն էլ են անցել այդ գոտուն:
Այնուհետև կառավարությունը հաստատեց Տիգրան Դավթյանի առաջարկը:









