Տեր-Պետրոսյանն ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը

19:19 • 26.01.12

Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի հետ և, ի թիվս այլ հարցերի, քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

Ըստ «Հայ ազգային կոնգրեսի» տարածած հաղորդագրության` զրուցակիցները
մասնավորապես, խոսել են ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովման հնարավորություններին:

ՀԱԿ առաջնորդն ու ամերիկացի պաշտոնյան կարևորել են նաև միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը: