«Եվրատեսիլ 2012» մրցույթը կանցակցվի Baku Crystal Hall–ում
«Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կառուցվող Baku Crystal Hall մարզահամերգային համալիրում (գտնվում է Պետական դրոշի հրապարակի մերձակայքում)։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան որոշումն ընդունվել է երեկ՝ Եվրոպական հեռարձակողների միության ռեֆերենտների խմբի ներկայացուցիչների կողմից։
Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները երեկ նաև Baku Crystal Hall– են այցելել, ծանոթացել դեռևս շարունակվող շինարարական աշխատանքներին, հանդիպել շինարարական ընկերության ղեկավարների հետ։
Համալիրի կառուցման աշխատանքներն սկսվել են անցած տարվա սեպտեմբերին։ Համալիրի դահլիճը, որը մոտ 25 000 մարդ է տեղավորում, շահագործման կհանձնվի 2012թ. ապրիլին։
Համալիրի կառուցման աշխատանքներն իրականացնում է գերմանական հայտնի ALPINE Bau Deutchland AG ընկերությունը։
«Եվրատեսիլ 2012» մրցույթի կիսաեզրափիկիչ փուլը տեղի կունենա մայիսի 22 և 24–ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 26–ին։
Գերմանիայում անցկացված «Եվրատեսիլ 2011» մրցույթում հաղթող ճանաչվեցին Ադրբեջանը ներկայացնող Նիգյար Ջեմալն ու Էլդար Գասիմովը։ Մրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող երկիրը դառնում է հաջորդ տարվա հյուրընկալող երկիր:
Օրեր առաջ մրցույթի մասնակցելու հայտ ներկայացրեց նաև Հայաստանը։









