ԵԽԽՎ-ն Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

19:40 • 26.01.12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հռչակագիր է ընդունել, որով Թուրքիային կոչ է անում ճանաչել 1915թ. Հայոց, հույների և ասորիների ցեղասպանությունները:

Փաստաթուղթը ԵԽԽՎ-ում ստորագրվել է 24 երկրի 35 պատվիրակների կողմից: Այն նաև անդրադառնում է Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցին:

«Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների շարունակական ժխտմամբ և լրագրողների ու գրողների նկատմամբ հետապնդումների նպատակով քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ»,- ասված է փաստաթղթում:

«Ուշադրության կոչ Թուրքիայում շարունակվող անպատժելիության հետևանքների վերաբերյալ» վերտառությամբ փաստաթփուղթը ԵԽԽՎ լիագումար նիստում շրջանառության մեջ է դրել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: