Ամերիկացի կոնգրեսմենը կնշի իր գեյ-հարսանիքը

23:26 • 26.01.12

Ամերիկացի կոնգրեսմեն Բարնի Ֆրենկը, որը գեյ է և արդեն 16-րդ անգամ է հանդես գալիս կոնգրեսմենի պաշտոնում` ներկայացնելով Մասաչուսեթսի նահանգը, ծրագրում է ամուսնանալ իր զուգընկերոջ հետ, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով նրա գրասենյակի տարածած հայտարարությանը:

71-ամյա Ֆրենկը անցած տարվա վերջին հայտնել էր Ներկայացուցիչների պալատից հեռանալու իր մտադրության մասին:
Հետաքրքրական է, որ Մասաչուսեթսը առաջին ամերիկյան նահանգն էր, որ 2004-ին օրինականացրեց միասեռական ամուսնությունները:

Ֆրենկն ինքը համարվում է առաջին` բացահայ գեյ բարձրաստիճան ամերիկացի քաղաքական գործիչներից մեկը: