Հայաստանը` բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք
Հայաստանն առաջիկա երեք տարում կլինի բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք, այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` ԱՊՀ-ում և տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որը նման պատվի է արժանանում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ծրագրի համար որքան գումար կպահանջվի բյուջեից, Աշոտյանը պատասխանեց, որ Ռումինիան երկու տարում ծախսել է 700 հազար եվրո: Սակայն քանի որ Հայասանը երեք տարի է լինելու բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք, ծախսերը կշատանան մեկ երրորդով:









