Իրանում F-14 ինքնաթիռ է կործանվել

15:46 • 26.01.12

Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող F-14 կործանիչը, հունվարի 26-ին ընկել է Պարսից ծոցի ափին և պայթել, գրում է Reuters գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել է թռիչքից 3 րոպե անց: Վերջին տվյալով և՛ օդաչուն, և՛ երկրորդ օդաչուն զոհվել են:
F-14 կործանիչները արտադրվել են ԱՄՆ-ում: Դրանք Իրան են տեղափոխվել 1970-ականներին:

Իսլամական հեղափոխությունից հետո 1979 թ ԱՄՆ-ը դադարեցրեց Իրանին վաճառել այդ ինքնաթիռների պահեստամասերը:

2006 թ. ինքնաթիռների այդ տեսակը ԱՄՆ ռազմաօդային ուժերն այլևս չեն օգտագործում, որպես հնացած ինքնաթիռ:
Միակ երկիրը, որն այն շարունակում է շահագործել Իրանն է: