Իրանը դադարեցնում է նավթի արտահանումը Եվրոպա
Իրանի խորհրդարանում ավարտվում է մի օրինագծի մշակումը, որը նախատեսում է դեպի եվրոպական երկրներ նավթի արտահանման անհապաղ դադարեցում: Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Էմադ Հոսեյնին:
«Եթե նախագիծը հաստատվի, ապա կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի նավթի առևտուրը Եվրոպայի հետ` մինչ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ նավթային էմբարգոյի` ուժի մեջ մտնելը», - ասել է Հոսեյնին:
Օրինագծի խորհրդարանական քննարկումները հնարավոր է անցկացվեն արդեն այս կիրակի օրը:
Վերջին օրերին իրանական խորհրդարանում նման հայտարարություններն ակտիվացել են, իսկ փորձագետների կարծիքո, այդ Իրանի կողմից նման քայլի իրականացման պարագայում համաշխարհային շուկայում առաջարկի դեֆիցիտը կզգացվի ավելի շուտ քան ներկայում կանխատեսում է շուկան: Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները գտնում են, որ Իրանից առաքումների դադարեցման դեպքում, եթե Եվրոպան շատ կարճ ժամկետում չվերականգնի ներկրումը այլ աղբյուրներից, ապա նավթի գինը կարող է բարձրանալ 20-30 դոլարով` մեկ բարելի համար:
Անցած տարի ԵՄ-ը Իրանից օրական կտրվածքով գնում էր 600 հազ բարել նավթ:
Հիշեցնենք նաև, որ երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարների համա-ողի ընթացքում իրանական նավթի ներկրման արգելք մտցվեց, որի համաձայն Միության բոլոր երկրները պետք է մինչ այս տարվա հուլիսի մեկը դադարեցնեն Թեհրանի հետ նավթի առևտուրը:









