Արմավիրում կնոջ կրծկալից հայտնաբերել են կանեփանման զանգվածի 2 փաթեթ

11:34 • 26.01.12

Հունվարի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Նորապատ գյուղի 20-ամյա մի բնակչի և նախկինում դատապարտված նրա երկու ուղևորներին, որոնցից մեկը՝ կին:

Խուզարկությամբ կնոջ կրծկալից հայտնաբերվել է 2 փաթեթ, մեկում՝ 4,7գ, մյուսում՝ 6,2 գ կանեփանման զանգված: Կինը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Յուրոյից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ Յուրոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: