Անդրանիկի փողոցում անհայտ անձը կողոպտել է 56-ամյա կնոջը

11:15 • 26.01.12

Հունվարի 25-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել 56-ամյա մի կին և հայտնել իրեն կողոպտել են:

Ըստ ոստիկանության հաղորդագրության ` մասնավորապես, նա ասել է, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի վնաս:

Կատարվում է նախաքննություն: