«Լամբադա» կամրջի վրա մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից. վարորդը հոսպիտալացվել է

12:02 • 26.01.12

Հունվարի 25-ին`ժամը 09.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Լամբադա» կամրջի վրա տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը`պարամեդիկներով:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Նիսսան Իքս Թրեյլ» մակնիշի 010 ԼՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել եզրաքարից:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ, 1958թ. ծնված Թաթուլ Պողոսյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար: