Լինդսի Լոհանին դատի են տվել Maserati-ով կատարած վրաերթի է համար
Դերասանուհի Լինդսի Լոհանի դեմ դատարանում հայց է ներկայացվել: Հայցվորը` Նուբիա Դել Կարմեն Պրեսան (Nubia Del Carmen Preza) պնդում է, որ Լոհանը Maserati ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն և իր խնամքի տակ եղած նորածին երեխային:
Պատահարը տեղի է ունեցելԱրևմտյան Հոլիվուդում` 2010թ. սեպտեմբերին: Կինը երեխայի հետ փողոցն էր անցնում, երբ իրենց առջև դուրս եկավ Maserati-ն, որի ղեկին էր Լոհանը: Հարվածից մանուկը սայլակից դուրս է ընկել: Երեխան` RadarOnline.com-ի հաղորդմամբ չի վնասվել: Լուրջ վնասվածքներ է ստացել դայակը:
Հայցադիմումում նշվում է, որ Կարմեն Պրեսան ստացված վնասվածքների պատճառով անաշխատունակ է դարձել, ցավ, տառապանք և չարչարանքներ է կրել:
Կինը նպատակ ունի բուժման ծախսերի, անաշխատունակության պատճառով աշխատանքից բացակայելու համար աշխատավարձ չստանալու դիմաց փոխհատուցում ստանալ:
Լոհանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ դերասանուհին, ոչ էլ նրա դատապաշտպանները դատական ծանուցագիր չեն ստացել և պատրաստ չեն իրավիճակը մեկնաբանել:
Վերջին շրջանում 25-ամյա Լոհանը ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ այնքան մասնագիտական որակի, որքան հաճախակի դարձած պատահարների պատճառով: Նա բազմիցս բուժվել է ալկոհոլային և թմրանյութային կախվածությունից:









