Մեքսիկայի նարկոմաֆիան մարդկանց է զոհաբերում

11:11 • 26.01.12

Մեքսիկական Los Zetas նարկոկարտելը մարդկային զոհաբերություններ է իրականացնում` տեղեկացնում է El Universal-ը, նշելով, որ կարտելի ղեկավարները հույս ունեն զոհաբերությունների շնորհիվ զարգացնել իրենց անօրինական բիզնեսը:

ԱՄՆ-ում հետախուզության մեջ գտնվող Los Zetas-ի որոշ ներկայացուցիչների խոսքերով` զոհաբերութունն ուղված է Santa Muerte-ին` Սուրբ Մահին, ինչն ընդունված է Մեքսիկայում և ԱՄՆ-ի հարավային նահանգներում, սակայն ի տարբերություն նարկոմաֆիայի ներկայացուցիչների, այլ մարդիկ իրենց նպատակներին հասնելու համար զոհաբերում են տարատեսակ սննդամթերք և ըմպելիք:

Իսկ Los Zetas-ի ղեկավարները մրցակցության մեջ են մեկ այլ նարկոկարտելի` De Sinaloa-ի հետ, ուստի զոհաբերության «առարկա» են հանդիսանում վերջինիս ներկայացուցիչները:

Ինչպես նշում է ոստիկանությունը` արդեն առնվազն երկու մարդ զոհաբերվել է, որոնցից մեկը վերոնշյալ կարտելի ներկայացուցիչ է եղել: Ականատեսների խոսքերով` նրան տանջամահ են արել, բացելով որովայնն ու այնտեղից արյուն քաշել:

Լրատվամիջոցի տվյալներով` Los Zetas-ի ղեկավարների մեծ մասը նախկին զիծառայողներ են, որոնք մարտավարության գիտակներ են ու իրենց տրամադրության տակ տարատեսակ ռազմական տեխնիկա ունեն, ինչն, անշուշտ, մեծ վտանգ է ներկայացնում կառավարական ուժերի համար:

Նշենք նաև, որ մեքսիկական կառավարական ուժերի` նարոկակարտելների դեմ պայքարի հետևանքով 2006թ.-ից մինչ օրս ավելի քան 46հզ մարդ է մահացել: