Լատվիան շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները
Լատվիայի հանրապետությունը շահագրգռված է առավել խորացնել և ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, այս մասին Լատվիայում երկօրյա այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանն ասել է այդ երկրի նախագահ Անդրիս Բեզինշը:
Ըստ ԱԳՆ մամուլ հաղորդագրության` հանդիպմանն անդրադարձ է կատարվել բարձրաստիճան այցերի շարունակականության ապահովմանը, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին և տարածաշրջանային խնդիրներին:
Է. Նալբանդյանը Անդրիս Բեզինշին ներկայացրել է նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափում Հայաստան-Լատվիա համագործակցությունը:
Նալբանդյանը հանդիպել է նաև լատվիացի իր գործընկեր Էդգարս Ռինկևիչսի հետ և քննարկել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը;









