Արթիկում «Օպել»-ը բախվել է «ՎԱԶ-2121»-ին. մեկ մարդ հոսպիտալացվել է

11:19 • 26.01.12

Հունվարի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքում բախվել է ճանապարհին կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, որն այդ պահին քարշակով ամրացված է եղել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:

Բախման հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: