Փոխվելու է «Օսկարի» համար քվեարկության կարգը
Ամերիկյան կինոակադեմիան օրերս հայտարարել է, որ հրաժարվում է քվեարկության ավանդական տարբերակից և հաջորդ տարվանից քվեարկությունը կանցկացվի էլեկտրոնային եղանակով, գրում է korrespondent-ը:
Նորարարությունն առաջին անգամ կկիրառվի «Օսկարի» 85 մրցանակաբաշխության ժամանակ: Այս որոշումը կայացվել է մեկուկես տարվա հետազոտություններից հետո:
Մինչ այսօր քվեարկությունն իրականացվել է քվեաթերթիկների օգնությամբ, որոնք ուղարկվում են փոստով: Այս կերպ դեկտեմբերի վերջին Ամերիկյան կինոակադեմիան իր անդամներին փոստով ուկարկել է քվեաթերթիկները` քվեարկելու համար:
Մեկ տարի շարունակ Everyone Counts ընկերությունը կնախապատրաստի և կփորձարկի մրցանակակիրների ընտրման նոր` էլեկտրոնային տարբերակը: Համակարգչային անվտանգությամբ կզբաղվի ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը:
Օսկարների ճակատագիրը որոշում է ակադեմիայի 5.783 անդամ:










