Պապուա Նոր Գվինեայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել

10:49 • 26.01.12

Պապուա Նոր Գվինեայում նախկին վարչապետ Մայքլ Սոմարեի կողմնակիցները ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել:

Ավստրալական լրատվամիջոցների հաղորդմամբ`զինծառայողների մի խումբ ներխուժել է զինված ուժերի շտաբ և առևանգել ազգային բանակի հրամանատարին: Գեներալ Ֆրենսիս Ագվինը տնային կալանքի տակ է:

Չհաստատված տեղեկություններով` Մայքլ Սոմարեի կողմանկիցներն արդեն որոշել են իրենց երկրի նոր գլխավոր հրամանատարին:

Երկրի գործող վարչապետ Փիթեր օ’Նիլը ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն չի արել, գրում է Reuters-ը: