Ոստիկանության խորհրդանիշի վրա փոփոխություն կմտցվի

16:07 • 26.01.12

Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօրվա նիստում կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ ոստիկանության խորհրդանիշի՝ զինանշանի վրա ՀՀ պետական դրոշի եռագույնը ավելացնելու մասին: Ինչպես տեղեկացանք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ոստիկանության զինանշանի վրայի ներկայիս կարմիր գիծը կփոխարինվի եռագույնով: