Ինչպես են ամերիկացի ոստիկանները մարդ սպանում (տեսանյութ)
Երկուշաբթի օրը, Լոս Անջելեսի սրճարաններից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել` տեղեկացնում է Daily Mail-ը նշելով, որ տեղի ոստիկանական ծառայության աշխատակիցները հենց սրճարանի դիմաց սպանել են մի երիտասարդի:
Որոշ տեղեկություններով նա ծեծկռտուք է սարքել սրճարանում, հարձակվելով սրճարանի աշխատակազմի վրա, ձեռքի երկաթե խողովակով կոտրել է ապակիներն ու ցուցափեղկը, չի ենթարկվել ոստիկանների հրահանգներին, որի արդյունքում նրանք էլեկտրական ատրճանակով մի քանի անգամ կրակել են նրա վրա: Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կայանքը: Հետաքննությունը շարունակվում է:
Դեպքի պահին սրճարանի ավտոկանգառի մեքենաներից մեկում գտնվող դեռահասները առիթը չեն կորցրել ու հեռախոսով նկարել են տեսարանը: Տեսանյութը երկու օրում դիտվել է ավելի քան 800 հազ անգամ:









