Լեհաստանում բողոքում են ինտերնետային հնարավոր գրաքննության դեմ
Մոտ 10 հազ մարդ Լեհաստանի տարբեր քաղաքներում դուրս է եկել փողոց` բողոքելով կառավարության կողմից մի փաստաթղթի ընդունման, որով իշխանությունն իրավունք կունենա իտերնետը գրաքննության ենթարկել, գրում է BBC-ն:
Ավելի վաղ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստվում է կեղծ արտադրանքի պայքարի դեմ Առևտրային համագործակցությանը(ACTA):
Այս փաստաթղթի նպատակն է մտավոր սեփականության իրավունքում սահմանել պաշտպանության միջազգային չափանիշներ: Սակայն Առևտրային համագործակցության ընդդիմադիրները հավաստում են, որ դրանով խախտվում է նրանց խոսքի և արտահայտման իրավունքը:
Ի նշան բողոքի` մասնակիցների մի խումբ հաքերային հարձակման է ենթարկել իշխանության մի քանի կայք:
Հավելենք, որ համաձայնագիրն արդեն ստորագրել է ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Մարոկոն, Նոր Զենլանդիան, Սինգապուրը և Հարավային Կորեան:









