Հղի տաջկուհին փորձել է «ստամոքսով» Ռուսաստան տեղափոխել մոտ մեկ կգ հերոին

14:59 • 26.01.12

ՌԴ «հյուսիսային» մայրաքաղաքի «Պուլկովո» օդանավակայանի մաքսավորները ձերբակալել են հղի տաջկուհու, որը փորձել է մոտ մեկ կիլոգրամ հերոին տեղափոխել` «ստամոքսի» օգնությամբ:

Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, առաջիկա օրերին ծննդաբերել պատրաստվող կինը որովայնի խոռոչում «տեղափոխել» է հերոինի 80 կապսուլ, 866.99 գրամ ընդհանուր զանգվածով «դեքստրոմետորֆան» հոգեմետ նյութ:

Ըստ իրավապահների` օդանավակայանում նրան դիմավորել է մի տղամարդ:

Կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Տղամարդը հերքել է իր մեղքը: Նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվում: