17 տղամարդկանց բռնաբարած զիմբաբվեցի կանանց դատը հետաձգվել է

23:19 • 26.01.12

Զիմբաբվեցի 3 կանանց` տղամարդկանց բռնաբարալու սկանդալային գործով դատավարությունը հետաձգվել է:
Ժամանակին զիմբաբվեցի քույրեր 26-ամյա Սոֆի ու 24-ամյա Նեցայ Նհոկուարաները և 28-ամյա Ռոզմարի Չակուիզիրան մեղադրվել էին ծիսական արարողությունների համար սերմնահեղուկ հավաքելու նպատակով տղամարդ ճանապարհորդների բռնաբարելու համար: Նրանք ձերբակալվել էին անցած տարվա հոկտեմբերին` այն բանից հետո, երբ տեղի ոստիկանները 31 օգտագործված պահպանակներ էին գտել նրանց մեքենայում ավտովթարից հետո: Այն ժամանակ նրանց մեղադրել էին 17 տղամարդ բռնաբարելու համար:

Այժմ նրանց դատապաշտպանները իրենք են մեղադրել դատախազին ապացույց կամ վկա չունենալու համար և կարողացել են հասնել նրան, որ դատավարությունը հետաձգվի Հարարեի դատարանում:

Ըստ նրանց` պետությունը ոչ մի ապացույց չունի այդ կանանց դեմ, ուղղակի չի կարող հետ կանգնել այն բանից, որ նրանց արդեն իսկ ազգային հեռուստատեսությամբ որպես «բռնաբարող կանայք» է պիտակել: Ի դեպ, նրանցից մեկը դատարան էր ներկայացել իր փեսացուի հետ: Կանանց բաց են թողել 300-ական դոլար գրավի դիմաց:

Չնայած նման դեպքերը Զիմբաբվեում կարծես տեղական առանձնահատկություն են: Այս ամիս տեղական The Herald թերթը գրել էր, որ երկու կին զենքի սպառնալիքով սեռական հարաբերություններ են պարտադրել մի շարք տղամարդկանց: