Խանութպանի «ճակատամարտը» գողերի դեմ (տեսանյութ)

11:29 • 26.01.12

Մեծ Բրիտանիայի Նորթհեմփթոնշիրում մարզի փոքր խանութներից մեկի վաճառողները ստիպված են եղել տարատեսակ կենցաղային իրերով պաշտպանել իրենց խանութը, երբ դռների մոտ տեսել են մի գողի, ով երկաթե խողովակը ձեռքին, փորձել է ներխուժել խանութ` տեղեկացնում է Sky News-ը:

Խանութպանի` Դինեշ Գորանիայի խոսքերով` հանցագործներեը երեքն են եղել, որոնցից երկուսին չի հաջողվել ներս մտնել:

«Երբ պատրաստվում էի խանութից դուրս գալ նկատեցի դիմակավորված գողին, անմիջապես վերցրի առաջին բանն ինչը ձեռքիս տակ կար ու հարվածեցի նրան»,- ասել է Գորանիան:

Խանութում տեղադրված տեսահսկման սարքը տեսագրել է տեղի ունեցած միջադեպը: