Սլովակիայում փլվել է մարզական կենտրոնի տանիքը (տեսանյութ)
Սլովակիայի Նամեստովո քաղաքում ձյան ծանրության տակ փլվել է մարզական կենտրոնի տանիքը, որտեղ այդ պահին անցկացվում էր երեխաների հոկեյի թիմի փորձերը: Սլովակիայի հավաքականի հարձակվող Ռիխարդ Զեդնիկը, հասցրել է դուրս բերել մարզվող երեխաներին: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, գրում է vesti.ru-ն:
Լրատվամիջոցները միանգամից Զեդնիկին անվանել են հաջողակ մարդ, քանի որ նրա կյանքը իրականում վտանգի տակ է եղել:
Հավելենք, որ կառույցը նոր էր, այն բացվել էր ընդամենը մեկ ամիս առաջ:









