Սիրիայում Կարմիր խաչի ղեկավարի և հոգևորականի են սպանել
Այսօր Սիրիայում սպանվել է Քրիստոնեական եկեղեցու սպասավորը և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Սիրիայի բաժանմունքի ղեկավարը: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Հոգևորականը սպանվել է Խամա քաղաքում կատարված հարձակման ժամանակ: Իսկ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Աբդուլռազակ Ջեբերոյին կրակել են ավտոմեքենայում` Դամասկոսից Իդլիբ ճանապարհին:
Սիրիայի պետական հեռուստատեսության հաղորդմամ համաձայն` նրանց սպանությունները հանցավոր խմբավորումների կողմից է իրականացվել:









