Այրվել է «Գոլդեն Քաբ» տաքսի ծառայության ավտոմեքենան
Հունվարի 25-ին`ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի թիվ 43 տան մոտ այրվում է ավտոմեքենա:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության ամփոփ տեղակագրի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է «ՎԱԶ 21-07» մակնիշի Տ 4420 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և շարժիչը` մասնակի: Ավտոմեքենան պատկանում է «Գոլդեն Քաբ» տաքսի ծառայությանը:









